Շնչառական համակարգ
Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ. nairimed.com
 
                            Շնչառությունը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է։ Առողջ մարդն այն երբեք չի նկատում։ Սակայն, երբ արտաշնչման և ներշնչման հետ դժվարություններ են առաջանում, այն անմիջապես ուշադրություն է գրավում։
Օդի հանկարծակի առաջացած անբավարարությանն, առաջին հերթին, գլխուղեղն է արձագանքում։ Այն անմիջապես հրաման է տալիս «հաճախացնել շնչառությունը»։ Այս գործընթացները մարդը ոչ մի կերպ չի կարող վերահսկել։ Հաճախանում է շնչառությունը, երկարում է ներշնչումը և արտաշնչումը, պացիենտն սկսում է գիտակցել, որ իրեն օդը չի բավականացնում։ Հենց այս վիճակն էլ բժիշկները հևոց են անվանում (այլ կերպ կոչում են նաև դիսպնոէ)։
Հևոցը սուբյեկտիվ ռեակցիա է, առաջին հերթին կախված է մարդու հոգեկան վիճակից։ Որոշ հիվանդներ, ունենալով «պողպատե նյարդեր», կարող են չնկատել շնչառության հետ կապված աննշան անհարմարավետությունը։ Այս մարդկանց մոտ հնարավոր է բաց թողնել լուրջ ախտաբանությունների զարգացումը։ Իսկ մարդկանց մյուս մասը՝ զգայուն հոգեկան աշխարհով, կարող են նույնիսկ սովորական շնչառությունը խանգարման տեղ ընդունել։
Ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա
Հևոցը միշտ չէ, որ ախտաբանական ատանիշ է։ Այդ պատճառով ի սկզբանե պետք է վերլուծել մեխանիզմները, որոնք բերում են այդ տհաճ ախտանիշի զարգացմանը։
Եթե հևոցն առաջանում է քայլելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ապա հևոցի պատճառը ֆիզիոլոգիական է։
Բավականին բարդ են այն իրավիճակները, երբ շնչառության դժվարացումն առաջանում է հանգստի վիճակում. դա ախտաբանական երևույթ է, որի պարագայում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն և համապատասխան բուժում նշանակել։
Հևոցի պատճառները
Շնչառության խնդիրները կարող են զարգանալ սխալ կենսակերպի ֆոնին։ Երբեմն հևոցի պատճառները հիվանդություններն են։
Դիսպնոէի պատճառները հստակ նշելու համար անհրաժեշտ է հետազոտվել։ Միայն ախտաբանության բացակայության մեջ համոզվելուց հետո կարելի է պատճառը համարել կենսակերպի խախտումը։
Ֆիզիոլոգիական պատճառները
Շնչառության հաճախացումը կարող է ծագել հետևյալ գործոնների ֆոնին.
- ֆիզիկական ակտիվությունը,
- շինության ներսում` տոթը, որին օրգանիզմն արձագանքում է հաճախացած շնչառությամբ, գլխացավերով, երբեմն էլ ուշաթափություններով,
- չափազանց ծխելը։
Ախտաբանական պատճառները
Հևոցի պարբերաբար առաջանալը հաճախ ազդարարում է օրգանիզմում հիվանդությունների զարգացման մասին։ Հատկապես, եթե կարիք է լինում խորը ներշնչել  առանց  նպաստող գործոնների առկայության (առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության)։
Հանկարծակի առաջացած արտահայտված հևոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։  Այս ախտանիշը կարող է վկայել ինֆարկտի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, Կվինկեի այտուցի, սուր թունավորման կամ շնչահեղձության մասին։
Շնչական համակարգի 7 ախտաբանությունները
Թոքերի և բրոնխների հիվանդությունները հաճախ ուղեկցվում են հևոցով։ Ընդ որում, տհաճ ախտանիշը կարող է պացիենտին տանջել ամիսներ, տարիներ։
Հաճախ բժիշկներն ախտորոշում են հևոցի հետևյալ պատճառները.
- ԹՕՔՀ (թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություններ)։ Ախտաբանության համար բնորոշ է շնչական ուղիների լուսանցքի աստիճանական նեղացումը և խորխի կուտակումը։ Հիվանդը հանգիստ ներշնչում է օդը, սակայն արտաշնչելիս դժվարանում է, առաջանում է բնորոշ աղմուկ, երբեմն՝ խորխով հազ։ Դեղորայքային ինհալատորների կիրառումը հնարավորություն է տալիս վերացնել նոպան։
- Շնչական անբավարարություն։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է ԹՕՔՀ-ի ֆոնին։ Հիվանդության ժամանակ թոքերը չեն կարողանում օրգանիզմն ապահովել անհրաժեշտ թթվածնով և հեռացնել ածխաթթու գազը։
- Վարակիչ հիվանդություններ։ Ախտաբանությանը կարող են նպաստել թոքաբորբերի, բրոնխիտների ծանր ձևերը։ Եթե բուժումը ճիշտ է կազմակերպված, տհաճ ախտանիշն անցնում է մի քանի օրից։
- Թոքերի նորագոյացություն։ Այս ախտաբանության ժամանակ դիսպնոէն կրում է հարաճող բնույթ։ Որքան շատ է աճում ուռուցքը, այնքան հիվանդի շնչելը դժվարանում է։ Բացի հևոցից հիվանդին կարող է անհանգստացնել հազը, արտահայտված թուլությունը, երբեմն` արյունախխումը։
- Թրոմբոէմբոլիա։ Տեղի է ունենում թրոմբով թոքային զարկերակի խցանում։ Դիսպնոէն շատ արագ է զարգանում։ Պացիենտը գանգատվում է ո՛չ միայն օդի պակասից, այլ նաև կրծքավանդակում ցավ է զգում։ Երբեմն ախտաբանությունն ուղեկցվում է արյունախխումով է։
- Տոքսիկ այտուց։ Ագրեսիվ նյութերի ներշնչե;ը կամ շնչական օրգանների արտահայտված ինտոքսիկացիան կարող են բերել հևոցի առաջացման։ Հաճախացած շնչառությունը վերածվում է շնչահեղձության։ Արտահայտված ինտոքսիկացիայի դեպքում հևոցը շատ արագ է զարգանում։
- Խցանում։ Ախտաբանության հիմքում կարող է լինել օտար մարմնի առկայությունը շնչուղիներում։ Երբեմն շնչուղիների նեղացման կարող են բերել խպիպը, ուռուցքը, սպիները։ Խցանման ժամանակ շնչառությունը դառնում է շատ բարձր, սուլող, տանջում է չոր հազը, զարգանում է շնչահեղձություն։
Սրտի ախտաբանությունները
Հևոցի և չափազանց թուլության պատճառները կարող են լինել սրտաբանական ախտաբանությունները։ Սովորաբար, դրանք առաջանում են անոթներում ճնշման խանգարման ֆոնին։ 
Եթե հևոցն առաջացել է սրտի ախտահարման հետևանքով, հիվանդը նշում է հետևյալ ախտանիշները.
- դիսպնոէի արտահայտվածությունն աստիճանաբար աճում է,
- սկզբում շնչառության հաճախացում առաջանում է ծանրաբեռնվածությունից հետո, հետագայում այն սկսում է անհանգստացնել նույնիսկ հանգիստ վիճակում,
- սեղմող ցավեր կրծոսկրում (բնորոշ է սրտի իշեմիային),
- հևոցի ուժեղացում` պառկած վիճակում և ախտանիշների նվազում` նստած վիճակում (դիտվում է սրտային անբավարարության ժամանակ)։
Միոկարդի լուրջ ախտահարումների դեպքում կարող է պարոքսիզմալ հևոց առաջանալ։ Այս ախտաբանությունը կոչվում է սրտային ասթմա։ Սովորաբար, այն առաջանում է գիշերը, ինչը թոքերում հեղուկի կուտակման հետևանք է։ Հևոցն արագ վերածվում է խեղդոցի: այս դեպքում հիվանդին անմիջապես բուժօգնություն է անհրաժեշտ։
Երիտասարդների մոտ հևոցի առաջացման պատճառները հաճախ կապված է նյութափոխանակության խանգարման հետ։ Դիսպնոէ կարող են առաջացնել հետևյալ ախտաբանությունները:
- Սակավարյունություն։ Բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի իջեցումը, որն ապահովում է թթվածնի տեղափոխումն օրգանիզմում։ Հեմոգլոբինի նվազումն ուղեկցվում է հիպօքսիայով (թթվածնային քաղցով)։ Առաջացած անբավարարությունը լրացնելու համար մարդն սկսում է խորը և հաճախ շնչել։
- Թիրեոտոքսիկոզ։ Սա էնդոկրին հիվանդություն է, որի ժամանակ ուժեղանում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը։ Հորմոնների ուժեղացված արտադրությունը բերում է նյութափոխանակության արագացման և սրտամկանի կծկումների հաճախացման։ Այս ռեժիմում սիրտը չի չի կարող արյունը մղել անհրաժեշտ ծավալով, ինչի հետևանքով հիպօքսիա է զարգանում։ Ստիպված հիվանդը սկսում է շնչել խորը և հաճախ։
- Շաքարային դիաբետ։ Այս հիվանդության ժամանակ աստիճանաբար վատանում է արյունատար անոթների վիճակը, ինչի արդյունքում ավելի քիչ թթվածին է հասնում օրգաններին: Զարգանում է հիպօքսիա։
- Ճարպակալում։ Ավելորդ քաշը սրտի, անոթների, թոքերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Օրգանները չեն կարող մշտապես գործել այդ ռեժիմով և, աստիճանաբար, զարգանում է թթվածնային քաղց, և, որպես հետևանք, հևոց է առաջանում։
Երբեմն հևոցն առաջանում է նյարդային խանգարումների ֆոնի վրա՝ տարած սթրեսներից, հոգեհուզական ցնցումներից հետո։ Հիմնականում  հոգեծին դիսպնոէից գանգատվում են կասկածամիտ պացիենտները, ովքեր հակված են հիպոխոնդրիային։Генетика и иммунотерапия изменили лечение рака легких
 15.01.2020
15.01.2020                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
 10.01.2024
10.01.2024                                     
                                        
                                
                Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...
 25.01.2023
25.01.2023                                     
                                        
                                
                Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...
 18.01.2023
18.01.2023                                     
                                        
                                
                Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...
 29.12.2022
29.12.2022                                     
                                        
                                
                Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...
 19.12.2022
19.12.2022                                     
                                        
                                
                Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...
 09.12.2022
09.12.2022                                     
                                        
                                
                Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...
 10.08.2022
10.08.2022                                     
                                        
                                
                Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...
 14.04.2022
14.04.2022                                     
                                        
                                
                Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...
 21.03.2022
21.03.2022                                     
                                        
                                
                Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...
 23.11.2021
23.11.2021                                     
                                        
                                
                Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...
 09.11.2021
09.11.2021                                     
                                        
                                
                Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...
 17.06.2021
17.06.2021                                     
                                        
                                
                Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
 15.06.2021
15.06.2021                                     
                                        
                                
                Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...
 26.05.2021
26.05.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
     
     
    